30/05/2024 11:02
էն ստախոսը նստած է դահլիճում, ձեզ էլ նետել է փողոց ի՞նչ անելու, ինչի՞ եք հրահրում. Կառավարության շենքի առջև լարված իրավիճակ է
Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է։ Կառավարության նիստից առաջ շենքի առջև հրմշտոց է սկսվել։ Ոստիկանությունը հորդորում էր շարժման մասնակիցներին հետ գնալ և քաշքշում էին քաղաքացիներին, որոնց թվում էր նաև Բագրատ Սրբազանը։
Սրբազանը հանգստացրեց հավաքվածներին՝ ոստիկաններին հորդորելով չհրահրել։
«Ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է մնալու, եկել եք ի՞նչ պաշտպանելու, էն ստախոսը նստած է դահլիճում, ձեզ էլ նետել է փողոց ի՞նչ անելու, ինչի՞ եք հրահրում»,-ասաց Սրբազանը՝ հորդորելով ոստիկաններին հետ գնալ:
Ոստիկանները հայտարարեցին, որ հավաքն իրականացնեն ոչ երթևեկելի մասում։