30/05/2024 14:31
Շատ ընկերներ ունեմ, որ Վահե Ղազարյանի ճակատագրին են արժանացել, բայց պատրաստ չեմ ընկերության, բարեկամության համար հայրենիք զիջել. Սրբազան
Գնամ, պատերի տակ նստեմ՝ ի՞նչ խոսեմ, դա կնշանակի դավաճանել այս մարդկանց. ի պատասխան հարցին, թե ինչու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հրավերը չընդունեց և չգնաց առաձին խոսելու՝ ասաց Բագրատ Սրբազանը։
«Ինչո՞ւ պետք է պատերի տակ խոսեմ, այս մարդկանց կլինի ուրանալ։ Ես գնացել եմ հարց տալու, հասկանամ՝ դո՞ւ ես հրամայում, թե՞ քեզ են հրամայում, հասկանամ՝ ո՞ւմ հետ է մեր հարաբերությունները։ Մարդը չուզեց լսել»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանը նշեց, որ այս հարցն իր համար ծանր թեմա է։ «Էլի եմ ասում՝ ծանր է ինձ համար, վստահ եմ՝ իրա համար էլ է ծանր։ Թող որոշում կայացնի, որ գյուղ էլ գնա՝ Գետահովիտ, իրան բարև տան, որովեհտև ինքը տղամարդ է»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանն ասաց՝ ինքը շատ ընկերներ ունի, որ Վահե Ղազարյանի ճակատագրին են արժանացել։
«Բայց ամբողջ իմաստն ինչ է, որ ստի հե՞տ ես, թե՞ չէ։ Ինձ համար շատ ծանր թեմա է, պատրաստ չեմ ընկերության, բարեկամության, ճանապարհ անցնելու համար հայրենիք զիջեմ։ Կապ չունի՝ ընտանիքիս անդամն էլ լինի»,-ասաց նա։