30/05/2024 10:04
«Ժողովուրդ». Ովքե՞ր են գնալու ԱԺ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ԱԺ հանձնաժողովներում շարունակվելու են ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Խորհրդարան են գնալու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Մարդու իրավուքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ զեկույցը ներկայացնելու:
Նշենք, որ ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան զեկույցները նախ քննարկվելու են հանձնաժողովներում, հետո արդեն ԱԺ քառօրյա նիստերում՝ կրկին վարչապետի, նախարարների և մյուս պաշտոնյաների մասնակցությամբ»։