30/05/2024 14:09
Կոտրել են «Իզիփեյ» վճարային տերմինալի փականը և գողացել մի քանի մլն դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 37-ամյա Սուրեն Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 04։10-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը, այնուհետև դրամարկղի դռան փականը կոտրելու միջոցով Ավան վարչական շրջանի, Նարեկացի թաղամասի 44/7 հասցեում տեղադրված իրեն պատկանող «Իզիփեյ» վճարային տերմինալից գողացել են մի քանի մլն դրամ։
Սուրեն Մ․-ն հայտնել է, որ գողացել են մոտ 4 մլն դրամ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։