30/05/2024 18:16
Քանաքեռ-Զեյթունի բակերից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դրոյի փողոցի 6-րդ շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամադրու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 57-ամյա Հ․ Թ.-ն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: