30/05/2024 19:50
«Դուք հրաման կատարող ստրուկ եք․ հանրային պախարակման եք արժանանալու»․ Բագրատ Սրբազանը՝ բռնաճնշումների հրահանգ կատարողներին
Պայքարին միացած քաղաքացիներից Բաբկեն Ասրյանին առևանգելու դեպքի կապակցությամբ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ բռնաճնշումների հրահանգ կատարողների, ապօրինություններ թույլ տվողների յուրաքանչյուր արարքն արժանանալու է համարժեք պատասխանի։
«Արյունով հաց գողացողներ, արյունով հաց ուտողներ, ձեզ ասում եմ՝ որտեղ որ կաք՝ ձեր տերերի հետ միասին․ որտեղ տեսա, որտեղ հանդիպեցի, այլևս մեղմ չեմ խոսելու ձեզ հետ։ Դուք չկաք։ ինչպես ձեր ղեկավարները չկան, այնպես էլ դուք չկաք։ Դուք հրաման կատարող եք, ստրուկ եք, գերի եք, ու ձեզ ասում եմ՝ մինչև հիմա շատ խաղաղ եմ վերաբերվել․ եկել, բարև եմ տվել, գնացել եմ։ Հիմա ասում եմ՝ շարունակեք նույն ձևով, կստանաք ավելի ծանր։ Ձեր նկարներն էլ ենք հրապարակելու։ Ով սխալ քայլ արեց, հանրային պախարակման է արժանանալու՝ ամենավերջին աստիճանի։ Գող եք, ուրեմն գողին արժանի պատիժ պիտի ստանաք։ Ավելի ճիշտ՝ գողացող եք, գողացողին էլ արժանի պաատասխան կստանաք։ Հիմա ես ձեզ բաց ասում եմ՝ «օպերներ» եք, ինչ եք, չգիտեմ՝ ով եք․ որ վայրկյանին տեսա, կամ փախչելու եք, կամ ստանալու եք։ Այսքանը։ ինչպես որ ձեր ստախոս, վախկոտն է փախել այսօր (Փաշինյանը՝ կառավարության շենքի մուտքերից մեկից-խմբ), այդպես էլ դուք»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։