30/05/2024 12:32
Բազմաթիվ ջրածածկ գոմեր ունենք, հայտնի չէ՝ քանի կենդանի է տիղմի մեջ, սանիտարական ինչ հետևանքներ կարող է դա ունենալ. Նախարար
Լոռու և Տավուշի մարզերում կան ջրալցված բազմաթիվ գոմեր, այս մասին կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Բազմաթիվ ջրածածկ գոմեր ունենք, հայտնի չէ՝ այնտեղ քանի կենդանի կա, քանիսին է ջուրը քշել-տարել, քանիսն են տիղմի մեջ, սանիտարական ինչ հետևանքներ կարող է դա ունենալ»,- ասաց նախարարը։
Սանոսյանի խոսքով՝ գնալով՝ մի շարք շերտեր են բացվում, կառավարության բոլոր գործընկերները, յուրաքանչյուրն իր մասով, ինչ-որ անելիք ունի։