30/05/2024 11:54
Մհեր Գրիգորյանը երեկ շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ, հավաստիացրել են՝ երկաթուղին կվերականգնվի. Նիկոլ Փաշինյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումներ է ունեցել ռուսաստանցի գործընկերների հետ, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուս գործընկերները հավաստիացրել են, որ հնարավորինս ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
«Սա, կարծում եմ, շատ կարևոր է»,- հավելեց նա։
Նշենք, որ հեղեղումների հետևանքով Լոռու երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով։
Հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև՝ տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր: