30/05/2024 13:32
Հայ ժողովրդի փեշերից կախված հետադիմական ուժերը ՀՀ-ից դուրս ուժային կենտրոնների փշրանքներով դառնում են պատմության փոշի. Փոխնախարարը՝ շարժման մասին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժման ակցիային, որը կայանում է այսօր Հանրապետության հրապարակում։
Նա մասնավորապես գրել է. «Մենք ուղիղ եթերով յուրահատուկ իրադարձության ենք ականատես լինում: Հարյուրամյակներով Հայաստանի և հայ ժողովրդի փեշերից կախված հետադիմական ուժերը, այդ մտածողության կրող մարդկանց մի ստվար խումբ, համեմված Հայաստանից դուրս գտնվող ուժային կենտրոնների բոլոր հնարավոր ռեսուրսների փշրանքներով (լրատվամիջոցներ, նարկոբարոնների փողերով սնվող ազդեցության գործակալներ և փոքր շերտ ազնիվ աղյուսներ) ընդհանուր առմամբ մի 2-3 հարյուր հոգի, ջախջախվում են ռացիոնալ քաղաքական մտքի շարած պինդ պատին և դառնում են պատմության փոշի:
Դուք այդպես էլ չհասկացաք, որ մարդկանց խաբել և մոլորեցնել այլևս չի ստացվելու»։