31/05/2024 12:12
Փոփոխություններ՝ հեռախոսահամարի ընտրության ծառայությունում
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է.
«Տեղեկացնում ենք, որ 2024թ․ հունիսի 5-ից Վիվա-ՄՏՍ հեռախոսահամարի ընտրության ծառայության շրջանակում բրոնզե, արծաթե, ոսկե և պլատինե հեռախոսահամարների դասակարգման մեթոդաբանության մեջ տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ որոշ հեռախոսահամարների համար սահմանվել է ավելի բարձր դասակարգ:
Դասակարգման փոփոխությունը վերաբերելու է թե՛ հեռախոսահամարի ընտրության ծառայությամբ վաճառքի ենթակա և թե՛ արդեն իսկ վաճառված հեռախոսահամարներին:
Միևնույն ժամանակ, մինչև վերր նշված ամսաթիվը ձեռք բերված հեռախոսահամարների դասակարգման փոփոխությամբ պայմանավորված որևէ լրացուցիչ վճար բաժանորդներից չի գանձվելու»։