31/05/2024 17:02
Խաղաղության երաշխիքը կախված է երկրի ունակությունից՝ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը․ Սերժ Սարգսյան
Միամտություն է կարծելը, որ այս ապօրինի գործընթացից հետո ամեն ինչ նորմալ է լինելու, «սահմանազատման» ներկա փուլին անդրադառնալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Խաղաղություն չի լինի՞» հարցին Սերժ Սարգսյանը պատասխանեց․
«Խաղաղությունը հարաբերական հասկացություն է։ Եթե Ադրբեջանն այսօր հայտարարի, թե «ամեն ինչ լավ է ընթանում», արդյոք դա երաշխի՞ք է, որ վաղը չէ՝ մյուս օրը կարող է կարծիքը չփոխել։ Խաղաղության երաշխիքը մեծամասամբ կախված է երկրի ունակությունից՝ աապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը»։