31/05/2024 17:12
Նոր իշխանությունները կարողանալու են հարցն ապօրինի ճանապարհից բերել օրինական դաշտ․ Սերժ Սարգսյանը՝ «սահմանազատման» մասին
«Գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ նոր իշխանությունները կարողանալու են հարցն ապօրինի ճանապարհից բերել օրինական դաշտ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով «սահմանազատման» գործընթացին։
«Կարողանալու են՝ խաղաղ ճանապարհով»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ ինչու՞ դա չի անում Նիկոլ Փաշինյանը, նա պատասխանեց․
«Որովհետև նա կապիտուլյանտ է։ Ձեռքերը բարձրացրել, հաանձնվել է, դիմմացինն էլ պահանջում է»։