31/05/2024 16:03
Ռուսական «Առաջին ալիքի» հեռարձակումը Հայաստանում վերականգնվել է. պարտքը վճարել են. Նախարար
Ռուսական «Առաջին ալիքի» հեռարձակումը վերականգնվել է, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հեռարձակումը վերականգնվել է՝ պարտքի վճարումից հետո։
Նախարարի խոսքով՝ սփռումը դադարեցնելու հենց հաջորդ օրն է պարտքն ամբողջությամբ մարվել։
Հիշեցնենք՝ ռուսական «Առաջին ալիքի» սփռումը դադարեցվել էր, քանի որ ընկերությունը չէր կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք: