31/05/2024 14:23
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ Ալիևի ներկայացուցիչ
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Հուսով ենք՝ ամենամոտ ժամանակում կլուծվեն մնացած հարցերը»,- նշել է նա։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ամեն օրն էլ հրաշալի հնարավորություն է՝ ստորագրելու խաղաղության պայմանագիր։
«Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ վերջ, հասել ենք եզրագծին, և մնում է ստորագրել»,- հավելել էր նա։