31/05/2024 12:21
Ինձ համար ՀՀ սահմանը Մեծ հայքի քարտեզն է՝ 15 նահանգով և 641 հազար քկմ-ով․ Առուշ Առուշանյան
Ինձ համար Հայաստանի Հանրապետության սահմանը Մեծ Հայքի քարտեզն է՝ 15 նահանգներով և 641 հազար քառակուսի կիլոմետրով։
Այս մասին Գորիսի համալնքապետ Առուշ Առուշանյանը ասել է MediaHub-ի հետ հարցազրույցի ժամանակ:
-Պարո՛ն Առուշանյան, սահմանազատման գործընթացի մասին ի՞նչ կասեք։ Օրինակ՝ կապանցի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը ասում էր, թե Սյունիքում անհամբեր սպասում են, թե երբ է սահմանազատման գործընթացը հասնելու նաև Սյունիք։ Կա՞ այդպիսի տրամադրություն ձեր կողմերում։
-Ինձ համար Հայաստանի Հանրապետության սահմանը Մեծ Հայքի քարտեզն է՝ 15 նահանգներով և 641 հազար քառակուսի կիլոմետրով։
-Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է՝ 29.743 քկմ-ով պետք է սահմանափակվենք։
-Ասում եմ՝ ինձ համար Հայաստանի Հանրապետության քարտեզը 641 հազար քառակուսի կիլոմետր է, ասեք, թող լիքը դասախոսներ էլ թվերը լավ նայեն, իմանան, որ սերունդներին ճիշտ սովորեցնեն։ Եթե ուզեք, Մեծ Հայքի իրական քարտեզը կտամ Ձեզ, որ տարածեք՝ լիքը մարդ իմանա, թե որն է իրական Հայաստանի Հանրապետության քարտեզը։
-Դպրոցում, իհարկե, անցել էինք Մեծ Հայքի նահանգները, բայց չգիտեի, որ 641 հազար քկմ է տարածքը։
-Չէ, դե, հիմա, դպրոցում, որ անցել եք, ձեզ սովորեցրել են 300 քանի հազար քառակուսի կիլոմետր, որը սխալ է։