31/05/2024 11:27
Հայ եկեղեցին՝ ազգային աղետի ժամանակներում. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը որոշ մանրամասներ հրապարակում է առաջին անգամ (Տեսանյութ)
2020թ. պատերազմի, ապա՝ հետպատերազմական շրջանում Հայ եկեղեցու բարեգործական և կառուցակարգային աշխատանքի արդյունքների մասին վերջին շրջանում տարակուսանք է հնչում: Որոշ քաղաքացիներ մեղադրանքներ են հնչեցնում հայ եկեղեցուն՝ կրավորական կամ անտարբեր պահվածքի համար:
Հանրության որոշ հատվածն էլ մեղադրում է եկեղեցուն՝ իրականացված ծավալուն օժանդակությունների մասին քիչ խոսելու համար:
Լրատվամիջոցների խնդրանքով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է մի շարք ուղղություններով Հայ եկեղեցու գործունեությունը՝ ՀՀ կառավարությանը ֆինանսական աջակցության, զինհաշմանդամություն ունեցողներին՝ բուժման աջակցության, շրջափակված, ապա բռնագաղթած արցախահայությանը տարաբնույթ օժանդակության, ռազմագերիների և պատանդների վերադարձի հետ կապված աշխատանքների և դրանց արդյունքների մասին:
Որոշ մանրամասներ հրապարակվում են առաջին անգամ: