31/05/2024 12:47
Դատապարտված անձինք իրենց սերը հայրենիքի հանդեպ խոստովանել են ասմունքներով և ձեռքի բազմազան աշխատանքներով
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր «Վերածնունդ» խորագրով միջոցառում և ցուցահանդես՝ նվիրված Հանրապետության օրվան, որին ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, Ծառայության կենտրոնական մարմնի, Պրոբացիայի ծառայության ներկայացուցիչներ, հիմնարկի վարչակազմը և հյուրեր։
Միջոցառումը կազմակերպվել էր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աջակցությամբ։
Միջոցառմանը դատապարտյալները, որոնց թվում էին նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, իրենց սերը հայրենիքի հանդեպ խոստովանել են ասմունքներով և ձեռքի բազմազան աշխատանքներով։
Հնչել են նաև հայրենասիրական, աշուղական երգեր միջոցառման հյուրերի՝ բանաստեղծուհի, ձեռնադրող աշուղ-վարպետ Աշուղ Աստղանուշի և «Հանդես» փրոդաքշնի հիմնադիր տնօրեն, «Երիտասարդության կամք» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Աշուղ Արման Կարապետյանի կատարումներով։
«Վերածնունդ» միջացառման կազմակերպման աշխատանքներում ակտիվ և սրտացավ մասնակցություն ցուցաբերելու ու լավագույնս ներկայանալու համար դատապարտյալները Արման Կարապետյանի կողմից արժանացել են պատվոգրերի։