31/05/2024 12:59
Հայաստանը տանում եք ոչնչացման, կարող եք դուռը բացել ու միանալ մեզ. որոշեք, վաղը ուշ է լինելու. Ռուբեն Կարապետյանը՝ դիվանագետներին (Տեսանյութ)
Զոհասեղանին Հայաստանն է. պատառ-պատառ անցնելու է թշնամուն, եթե այսպես շարունակեք, ԱԳՆ շենքի առջև այս մասին հայտարարեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը։
«Լինել պետական ծառայող՝ չի նշանակում լինել ծառա»,- դիմելով ԱԳՆ պաշտոնյաներին՝ ասաց նա։
Կարապետյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում, դիվանագիտություն չէ, շարունակությունն է պետականազրկման, հայրենազրկման, որը սկիզբ առավ Արցախում։
«Սա խաղաղություն չէ, դուք Հայաստանը տանում եք ոչնչացման։ Որոշեք, կարող եք դուռը բացել ու միանալ մեզ»,- դիմելով նախկին գործընկերներն՝ ասաց պրոֆեսոր Կարապետյանը։