31/05/2024 18:33
ԱԳՆ շենքի մոտից ուժով բերման ենթարկվածները մոտ 3 տասնյակ են, Դանիել Սարկավագին տեղափոխել են հիվանդանոց
ՀՀ ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 26 մասնակից, ArmLur.am-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:
Հիշեցնենք՝ ԱԳՆ շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել հոգևորականների և հարվածներ հասցրել լրագրողներին։ Armlur.am-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ են Դանիել և Հրայր Սարկավագները։
Դանիել Սարկավագի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց։
Նա այժմ գտնվում է Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում։