31/05/2024 16:50
Իմ հաշիվները վաղուց արգելանքի տակ են, բացի իմ թոշակի 70 տոկոսից. Սերժ Սարգսյան
Այնպես չi, որ այս որոշումով ես շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, պետք է ողբերգություն ապրեի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իրեն արդարացնելու վերաբերյալ դատարանի վճռին։
«Սա ինձ համար առաջին հերթին բարոյական նշանակություն ունի, և երկրորդ, նույնիսկ եթե առաջին ատյանի դատարանը մեղադրական վճիռ կայացներ, ապա գոյություն ունեն այլ դատական հաստատություններ ևս։ Բոլոր տեղերում մենք պետք է պայքարեինք, որպեսզի փորձեինք գոնե այդ բարոյական վնասը, որը հասցրել են ինձ և իմ գործընկերներին, ինչ-որ չափով մեղմել։ Իհարկե, անհնար է ամբողջովին հետևանքները վերացնել»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։
«Տակը մնում էր որոշակի նյութական պատասխանատվության խնդիր... ամբողջ հարցն այն է, որ ես շատ նյութական միջոցներ չունեմ, եղածը բոլորին հայտնի է։ Իմ հաշիվները վաղուց արգելանքի տակ են, բացի իմ թոշակի 70 տոկոսից»,-ասաց Սերժ Սարգսյանը։