31/05/2024 16:18
Այն, ինչ կատարվեց դատարանում, նորմալ եմ գնահատում. Սերժ Սարգսյանն՝ իրեն արդարացնելու մասին
Նորմալ եմ գնահատում այն, ինչ կատարվեց դատարանում, տեսնենք։ Վստահ եմ, որ դեռ բողոքարկելու են վերադաս ատյաններում, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով քիչ առաջ դատարանի որոշմամբ արդարացվեց։
Դիտարկմանը, թե, փաստորեն, միֆ էր այն, ինչ տարիներ շարունակ պնդում էին՝ Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Ինչ կարող եմ ասել, ինքներդ համոզվել եք»։