31/05/2024 13:08
ՀՀ իշխանությունը, Բաքվին պաշտպանելու համար, իր ժողովրդին է ճնշում. Սրբազանն աջակիցների հետ ԱԳՆ-ի մոտ է (Տեսանյութ)
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցու մոտից շարժվեց դեպի ԱԳՆ։
«Արդեն տևական ժամանակ է, որ թուրք-ադրբեջանական իշխանությունները, ձայնակցելով հայաստանյան իրենց ներկայացուցիչներին, որպես ընդհանուր խոսնակ և ընդհանուր քաղաքականություն, ամենավերջին աստիճանով նվաստացնում են ՀՀ ինքնիշխանությունը, սուվերենությունը և ՀՀ ժողովրդին։ Այս բոլոր ժամանակներում ադրբեջանցիներին իրենց բոլոր խողովակներով ինչ ուզես՝ ասել են։
ՀՀ իշխանությունները, որոնք գոյություն չունեն, ոչ մի բառ չեն ասել՝ դրանց ի պատասխան։ Փոխարենը՝ ադրբեջանցիներին պաշտպանելու համար, իրենց ժողովրդին ինչ ուզես՝ ասել են, ներքին զորքերի խուլիգանական խմբերով մարդ են ծեծել և փորձել են ճնշել նրանց, ովքեր չեն ընդունել այս քաղաքականությունը»,-ասաց Սրբազանը։