31/05/2024 18:21
Երբվանի՞ց է ՀՀ քաղաքացիներին բժշկական ապահովագրություն պետք լինելու՝ Վրաստան մուտք գործելու համար
Վրաստանում հետաձգել են երկիր բոլոր այցելուների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության ուժի մեջ մտնելու ամսաթիվը, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտից։
2023 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է ընդունել «Զբոսաշրջության մասին» օրենքում, որի համաձայն՝ 2024 թվականի հունիսի 1-ից երկիր մուտք գործելու համար օտարերկրյա քաղաքացիներին բժշկական ապահովագրություն է անհրաժեշտ։ Նշվում էր, որ այդ օրվանից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պետք է ունենան բժշկական և դժբախտ պատահարներից ապահովագրություն:
ՆԳՆ-ից հայտնել են, որ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության որոշման համաձայն ՝ պարտադիր բժշկական ապահովագրության ուժի մեջ մտնելու ամսաթիվը հետաձգվել է մինչև 2026 թվականը:
Նշենք, որ որոշումը տարածվում է այդ թվում ՝ Հայաստանի քաղաքացիների վրա։