31/05/2024 14:44
Գործընկերներիս հետ ուսումնասիրում եմ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող գույքերը, որոնք ազատված են հարկերից. Ծովինար Վարդանյան
Ո՛չ, չեմ տեսնում մեր իշխանության վերջը, ես անհանգստացածի տեսք ունե՞մ. ՔՊ-ական պատգամավոր
Ես գործընկերներիս հետ ուսումնասիրում եմ Հայ առաքելական եկեղեցու և, ընդհանրապես, կրոնական կազմակերպություններին պատկանող գույքերը, որոնք ազատված են հարկերից։ Սա չի վերբերում վանքերին. գույք ասելով՝ նկատի ունենք արտադրական, հասարակական, առևտրային տարածքները. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
«Երբ հասկանանք՝ ինչ ունենք, նոր կհասկանանք, թե ինչ հարկային պարտավորություններ են»,-ասաց նա։ Պատգամավորը շեշտեց, որ խմբակցության անունից չի խոսում, այլ շեշտում է, որ իր նախաձեռնությունն է։
Իսկ թե ինչո՞ւ՝ հիմա, ասաց որ վաղուց է եղել այս խոսակցությունը, ուղղակի ուշադրության տակ չի եղել։
Իսկ թե նման քայլերը ենթադրո՞ւմ են, որ անհանգստանում են շարժումից՝ պատասխանեց. «Ո՛չ, չեմ տեսնում մեր իշխանության վերջը, ես անհանգստացածի տեսք ունե՞մ Վազգեն Գալստանյանի շարժումից»։