31/05/2024 20:13
Ձեր խղճի հետ եղեք, ձեր աչքի առջև կտրտվող հայրենիքի հետ եղեք, ճշմարտության հետ եղեք․ Մեզ կոնկրետ կեցվածք է պետք․ Սրբազանը՝ արտգործնախարարության աշխատակիցներին
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից արձագանքեց Արտաքին գործերի նախարարության այն աշխատակիցներին, որոնք լուր են փոխանցել, որ կողմ են Շարժմանը և ասել են՝ «Մենք ձեզ հետ ենք»։
«Լուր է եկել արտգործնախարարության աշխատակիցներից՝ «Մենք ձեզ հետ ենք»։ Դուք ձեր խղճի հետ եղեք, ճշմարտության հետ եղեք, ձեր աչքի առջև կտրտվող հայրենիքի հետ եղեք, ինչի պատասխանատուն առաջի հերթին դուք եք, դրա՛ հետ եղեք՝ ընդվզելու և ընդդիմանալու, ասելու՝ չի՛ կարող էսպես լինել։
Ջայլամություն մի՛ արեք ձեր գրասենյակում, վերջում էլ ասեք՝ «դե, մենք ձեզ հետ ենք»։ Չէ՛, դուք մեզ հետ չեք, ոչ մեկի հետ էլ չեք։
Դուք ճշմարտության հետ եղեք։
Չե՛ք կարող հանգիստ տեսնել, թե ձեր աչքերի առջև, որի առաջին պատասխանատուն եք դուք, արտգործնախարարության աշխատակիցներ, ինչպես է ձեր հայրենիքը հանձնվում, ինչպես է ձեր ժողովուրդը բարոյազրկվում, ինչպես է ձեր թշնամին, որ առաջ գալիս, կմկմալով սեղանի շուրջ նստում, ինչ-որ բաներ էր ուզում ասել, այսօր բոլոր հարթակներում նվաստացրել է թե՛ ձեզ, թե՛ մեզ բոլորիս։ Ձե՛ր միջոցով հասցրել է նրան, որ բոլորիս վրա է դա տարածվում։
Սա՛ եք արել դուք, արտգործնախարարության աշխատակիցներ։
Մեզ չքմեղանքներ պետք չեն, մեզ կոնկրետ կեցվածք է պետք։ Կարո՞ղ եք՝ արե՛ք»,- ասաց Բագրատ Սրբազանը։