31/05/2024 20:28
«Խոստացել ես կտրել ու չես կտրել ձեռքդ․ Բարոյական իմաստով՝ մենք ենք կտրելու, հիշի՛ր»․ Սրբազանը՝ Տավուշից հողեր տալու դեպքում սեփական ձեռքը կտրել խոստացած Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոստացել էր «ձեռքը կտրել», եթե Տավուշից հող տա։ Այսօր Բագրատ Սրբազանը նրան կրկին հիշեցրեց այդ մասին։
«Խոստացել ես կտրել ու չես կտրել ձեռքդ։ Բարոյական իմաստով՝ մենք ենք կտրելու, հիշի՛ր»,- ասաց Սրբազանը, ապա պատասխանեց Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը․
«Դու մեզ ասում էիր՝ « Ե՛վ բառիս բուն իմաստով, և՛ փոխաբերական, հոգևորականներին իմ առջև ծնկի պիտի բերեմ»։ Բառացի եմ ասում։ Այդ վախկոտն էր ասում։ Ես էլ քեզ ասում եմ՝ բառի բուն իմաստովը՝ չէ, մենք էդպիսի բաներ չենք անում, բայց բարոյական իմաստով ստանալու ես ոչ թե մեկ ձեռքիդ, երկու ձեռքիդ կտրելը»։