31/05/2024 19:24
Մաշտոցի պողոտան, Կորյունի, Գրիգոր Լուսավորչի փողոցները հունիսի 2-ին տրանսպորտի համար փակ կլինեն, հեծանիվների համար՝ բաց
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
«Հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 2-ին նախատեսված հեծանվաշքերթի և հեծանվասպորտի սիրողական մրցաշարի անցկացմամբ պայմանավորված՝ Կորյունի – Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոցներում երթևեկությունը սահմանափակելու պատճառով ժամը 08:30-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում ներհամայնքային տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը, իսկ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կիրականացնեն կանոնավոր ուղևորափոխադրում հարակից փողոցներով»: