31/05/2024 19:58
«Ծառայելով մեկ հոգու քմահաճույքին՝ ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը»․ Սրբազանը՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկաններին
«Ոստիկանությունը չի կարող ծառայել մեկ հոգու քմահաճույքին, որը ստորացված է թշնամու կողմից»,- խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ կիրառող ոստիկաններին դիմելով՝ ասաց Բագրատ Սրբազանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում։
«Դուք, ծառայելով նրան, ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը։ Դուք սրա՛ մասին մտածեք։ Մեզ թշնամացրել են այս մարդիկ (իշխանությունները-խմբ․)։ Դրա՛ մասին մտածեք դուք։ Վտանգը ոչ թե մեզնից է, այլ ձեզ հրաման տվողներից՝ թե՛ բարոյապես, թե՛ իրավական իմաստով»,- ասաց Սրբազանը։