31/05/2024 17:24
«Այդպիսի դեպք, ու քրեական գործ չհարուցե՞լ․․․»․ Սերժ Սարգսյանը՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանական բիրտ ուժ կիրառելու մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բացառեց, որ այն, ինչ այսօր անում են ոստիկանները, տեղի ունենար նախկինում, իսկ տեղի ունենալու պարագայում էլ չարժանանար քրեաիրավական գնահատականի։
«Բացառվում էր մեր պարագայում՝ պատգամավորին ծեծեին, և քրեական գործ չհարուցվեր։ Ես չեմ ասում, որ մեր ժամանակ չեն եղել դեպքեր, երբ ծառայողական քննություններ են անցկացվել տարբեր առիթներով, ու ոստիկանության ներսում կողմնապահություն չի եղել, բայց այդպիսի դեպք, ու քրեական գործ չհարուցե՞լ․․․»,- ասաց Սերժ Սարգսյանը։