31/05/2024 12:29
Գրեք ոչ թե ՀՀ գլխավոր դատախազություն, այլ ՔՊ-ի գլխավոր դատախազություն կամ ծառայություն. Սրբազանը Գլխավոր դատախազության առջև է
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումը մոտեցավ Գլխավոր դատախազության շենքին։ Դատախազության շենքը ևս շրջափակված է ոստիկանական ուժերով։
«Գրեք ոչ թե ՀՀ գլխավոր դատախազություն, այլ ՔՊ-ի գլխավոր դատախազություն կամ ծառայություն»,-հայտարարեց Սրբազանը՝ նշելով, որ շարժման մասնակիցներին ինչ ասես՝ ասել են՝ գործակալներ և այլ անվանումներ բնութագրելով։ Եվ անկախ նրանից, որ հրապարակային հաղորդում են տվել, դատախազությունը որևէ գործ չի հարուցել։
Փոխարենը, նրա խոսքով, քաղբանտարկյալների դեմ իրենց կարած գործերը կան՝ Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Մամիկոն Ասլանյան և այլն։