31/05/2024 13:20
Փարաքար համայնքը ՔՊ-ական ղեկավար ունի
Փարաքար համայնքի ավագանու քվեարկությամբ համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը:
«Վստահ եմ` պարոն Գյուլնազարյանի գլխավորությամբ համայնքը կշարունակի զարգացման իր ճանապարհը և առաջիկա տարիներին միասին կենսական նշանակության բազմաթիվ խնդիրներ կլուծվեն»,- այս մասին գրել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել. նրան անվստահություն էին հայտնել։