01/06/2024 15:55
3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին
Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններից, պարեկները, ջրային պարեկները և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 4 ջրասուզակ Սևանա լճում որոնողական աշխատանքներ են իրականացնում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, առավոտյան ոստիկանության Սևանի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:
Նա Երևանի բնակիչ 25-ամյա Անահիտ Մ.-ն է, իսկ դեպքի վայրում գտնվող նրան ճանաչողներն ասել են, որ նա կոմպոզիտոր է ու Հայաստանում հայտնի մի քանի սերիալի երաժշտության հեղինակ: