01/06/2024 13:37
Գնել Սանոսյանը նոր հանձնարարականներ է տվել աղետի հետևանքների վերացման ուղղությամբ
Ալավերդու համայնքապետարանում կայացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը։
Զեկուցվել է մինչ այս պահն իրականացված աշխատանքները՝ աղետի գոտու մաքրման, սննդի մատակարարման, վնասված ենթակառուցվածքների վերականգնման, վնասների գույքագրման ուղղությամբ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տվել է մի շարք նոր հանձնարարականներ: