01/06/2024 18:40
Ինչ աստիճանի լկտի պետք է լինես, որ Սուրբ Եկեղեցու հոգևորականի զգեստը անվանես «դերյա»․ Արման Թաթոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի պահվածքին։
«Հոգևորականի զգեստը «դերյա» անվանած ու հոգևորականին ականջին հայհոյած ԿԳՄՍ փոխնախարար․ ինչ աստիճանի լկտի պետք է լինես, որ Սուրբ Եկեղեցու հոգևորականի զգեստը անվանես «դերյա» ու ականջին հայհոյես` լինելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար:
Այսպես է լինում, երբ խուլիգանները զբաղեցնում են պետական, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոններ»,- գրել է Արման Թաթոյանը:
Հիշեցնենք՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը անպարկեշտ վարքագիծ է դրսևորել՝ հայհոյելով Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանին և հոգևորականի զգեստն անվանել է «դերյա»: