01/06/2024 17:44
Սահակաշվիլիի կուսակցությունը հայտարարություն է արել
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ Թբիլիսիում հարձակում են գործել իր գրասենյակի վրա։
Հայտարարության մեջ նշվում է, թե գրասենյակը կես ժամից ավելի՝ «գրոհի է ենթարկվել» գրեթե 100 մարդու կողմից;
Ըստ հայտարարության՝ վնասվել է շենքի ճակատային մասը, կոտրվել են ապակիները, վնասվել է նաև գույքը։
Սահակաշիվլու կուսակցությունը տեղի ունեցածի մեջ մեղադրում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։