01/06/2024 18:17
«Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն»․ Միքայել Սրբազանը՝ ՔՊ-ի և Եկեղեցուն թիրախավորելու մասին
Գյումրիում շուտով կմեկնարկի հանրահավաքը։ Բագրատ Սրբազանին ու պայքարին իր զորակցությունն է հայտնում նաև Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Շիրակի թեմի առաջնորդին լրագրողները հանրահավաքից առաջ հարց ուղղեցին՝ իշխանությունների կողմից վերջին շրջանում գրեթե ամեն օր արծարծվող՝ Եկեղեցուն հարկելու թեմայի շուրջ՝ այն դեպքում, երբ ՀԱԵ-ն արդեն իսկ հարկվում է։
«Քմծիծաղ է հարուցում։ Իրենց ողորմելիության վրա եմ զարմանում, իրենց մանրության, փոքրոգության։ Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն ։ Էժանագին շանտաժիստներ են, որիշ ոչ մի բան։ Եթե կարծում են, թե դրանով պետք է «ահաբեկեն» եկեղեցուն, ապա իրենք պարզապես եկեղեցին չեն ճանաչում և ցույց են տալիս, որ այդ եկեղեցուց չեն, այդ եկեղեցու անդամ չեն, որովհետև այդ եկեղեցու անդամը չի կարող մտածել իր մորը հարկելու մասին։ Դա նույնն է, որ ընտանիքում երեխաները մտածեն, որ մայրն իրենց հարկ չի վճարում և մորը հարկեն։ Կլինի՞»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը։