01/06/2024 11:08
Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներ ու կառույցներ. Տիգրան Աբրահամյան
Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներն ու այն կառույցները, որոնք ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների հարցը ծառայեցնում են իրենց աշխարհաքաղաքական նպատակների իրացման համար, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս երևույթին տվեց` «անհամաչափ սատարում» ձևակերպումը, որը թեև իրավիճակի դիվանագիտական սահմանումն է, սակայն իր մեջ խնդրի ողջ էությունը ներառում է:
Ավելին, նախագահը նաև հստակ նշեց, որ թեման առավել բարդ ու խորն է, որովհետև եթե արտաքուստ թեման ներքաղաքական հարթությունում է, այդուհանդերձ, միջազգային դերակատարների վարքագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական համատեքստում:
Սակայն իրավապահ համակարգում պետք է գիտակցեն, որ եթե այս պահին իրենց անօրինական գործելու քարտ բլանշ է տված, ապա դա ոչ միայն բացառապես այս փուլի համար է, այլ հետագայում չի ազատելու իրավական պատասխանատվությունից»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը: