01/06/2024 12:02
Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը (Տեսանյութ)
Աղետի գոտու բնակիչների խնդիրները հասցեագրելուց և Գագիկ Ծառուկյանին զեկուցելուց ժամեր անց, բարեգործական հիմնադրամի աշխատակազմն ու թիմակիցներն ակտիվ աշխատանքային փուլում են:
«Պարոն Ծառուկյանը հանձնարարել էր մարդկանց հետ հանդիպումներում պարզել, թե առաջնային լուծման անհրաժեշտության ինչ հարցեր կան: Բոլոր խնդիրները, որ բարձրաձայնվել են, պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ լուծում են ստացել»,- նշել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը:
Բնակիչները շնորհակալություն են հայտնել Գագիկ Ծառուկյանին, որ այս դժվարին օրերին իրենց կողքին է:
Մանրամասները` տեսանյութում: