01/06/2024 17:17
Հնդկաստանում մեկ օրում 85 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Հնդկաստանի հյուսիսում և արևելքում վերջին օրվա ընթացքում առնվազն 85 մարդ է մահացել շոգի պատճառով։ Hindustan Times-ը հայտնում է, որ ջերմային հարվածից մարդիկ են մահացել Օդիշա, Բիհար, Ջարխանդ, Ռաջաստան և Ուտար Պրադեշ նահանգներում։
Ամենաշատ զոհերն Օդիշայում են՝ 46 մարդ, մի քանի տասնյակն էլ հոսպիտալացվել են։ Բիհարում կա առնվազն 16 զոհ, այստեղ էլ տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են։ Ուտար Պրադեշ նահանգում մահացել է 15 մարդ, 4 հոգի մահացել է Ջարքանդում, նույնքան մարդ էլ՝ Ռաջաստանում։ Իշխանությունները հրահանգել են բոլոր հիվանդանոցներին՝ լրացուցիչ տեղեր ապահովել ՝ շոգից և դրա հետ կապված խնդիրներից տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու համար։
Զոհերի մեջ մեծ թիվ են կազմում ընտրական հանձնաժողովների անդամներն աշխատակիցները, որոնք այս օրերին ընտրատեղամասերն էին պատրաստում՝ քվեարկության համար։ Հնդկաստանում այսօր խորհրդարանական ընտրությունների վերջին փուլն է։
Հնդկաստանի հյուսիսում և արևելյան որոշ շրջաններում սաստիկ շոգ եղանակը պահպանվում է, ցերեկը ջերմաստիճանը հասնում է 45 աստիճան Ցելսիուսի։