02/06/2024 14:26
Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է (տեսանյութ)
Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ ակտիվորեն ընթանում են գազատար խողովակների նորոգման, էլեկտրալարերի անցկացման, ջրագծերի նորոգման աշխատանքներ։
Հիշեցնենք` մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների:
Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը: