02/06/2024 11:05
Տավուշում իրականացվող գործընթացը չի համապատասխանում միջազգային հանրային իրավունքին համապատասխանող սկզբունքներին և կանոններին. փաստաբան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանն անդրադարձել է Տավուշում սահմանազատման գործընթացին` շեշտելով, որ տերմինների մեջ պետք է ճշգրիտ լինել :
Նա նշել է, որ Տավուշում տեղի ունեցողը «Սահմանազատում և սահմանագծում» չէ, այլ` միակողմանի տարածքային զիջումներ:
«Ճիշտ այնպես, ինչպես Սյունիքում Գորիս-Կապան հիմնական ավտոճանապարհը հանձնվեց:
Տավուշում իրականացվող գործընթացը չի համապատասխանում ո´չ «Սահմանազատմանը» հատուկ և միջազգային հանրային իրավունքին համապատասխանող սկզբունքներին և կանոններին, ոչ էլ` ՀՀ ներպետական օրենսդրության պահանջներին»,- Facebook-ում գրել է փաստաբանը: