02/06/2024 22:42
Ձերբակալված ընկերները խնդրել են իրենց ողջույնները փոխանցել. նրանք լավ են ու հաստատակամ. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարությամբ է հանդես եկել:
«Մայիսի 31-ին ԱԳՆ շենքի դիմաց Ոստիկանության ձեռնարկած ապօրինի գործողությունների հետևանքով ձերբակալված մեր 27 արժանապատիվ քաղաքացիները գտնվում են Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների ձերբակալվածների պահման վայրերում:
Այս ընթացքում բոլոր ձերբակալվածներին այցելել են ԱԺ ընդդիմադիր պատգամավորները: Մեր փաստաբանները զբաղվում են նրանց իրավունքների պաշտպանությամբ:
Սիրելի հայրենակիցներ, պայքարի մեր ընկերները խնդրել են իրենց ողջույնները փոխանցել ձեզ: Նրանք լավ են ու հաստատակամ: Միասին հաղթելու ենք ստին ու կեղծիքին:
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- ասվում է հայտարարությունում: