02/06/2024 20:11
Ոստիկանները Դանիել սարկավագին ծաղրել են, ասել են` «հայր սուրբ, հայր սուրբ» ու հարվածել. սա այլանդակություն է. փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր հայտարարեց ոստիկանության կողմից տարբեր «անպատվաբեր քայլերի» մասին:
Մելիքյանի խոսքով` մեքենաները տարել են հատուկ պահպանվող տարածք, իսկ հիմա «Նոյի թվի գործեր են ուզում կարել` մեքենաները երկար պահելու համար»:
«Մի արեք նման բաներ»,- ընդգծեց նա:
Ռուբեն Մելիքյանը հարթակից հնչեցրեց 27 այն քաղաքացիների անունները, որոնք ձերբակալվել են երկու օր առաջ` ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների կողմից իրականացված սադրանքի հետևանքով:
Իրավապաշտպանն այլանդակություն համարեց Դանիել սարկավագի նկատմամբ վերաբերմունքը, երբ ոստիկանները ծաղրել են, ասել են «հայր սուրբ, հայր սուրբ» ու հարվածել: