02/06/2024 18:07
Դավիթ Չալոյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանու անդամ Դավիթ Չալոյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզի Օլիմպիական խաղերի Թաիլանդում ընթացող վարկանիշային մրցաշարում գերծանր քաշային կարգի քառորդ եզրափակիչում Դավիթ Չալոյանը մրցեց Իռլանդիայից Մարտին Մկ՛Դոնագի հետ: Չալոյանը հաղթեց 3:2 հաշվով և նվաճեց ՕԽ ուղեգիր:
Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 11 մասնակից։ Նրանք են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը: