02/06/2024 14:02
Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք, այլոց արժանապատվությունը նսեմացնելու, սրբությունները ոտնահարելու և ինքնությունը ոչնչացնելու չարորակ նկրտում. Վեհափառ Հայրապետ
Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնով ամփոփվում է եկեղեցական տոներով հագեցած Արարատյան շաբաթը:
Վահրամ ավագ քահանա Մելիքյանը ներկայացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի խոսքերը.
«Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր տունն է, հայոց անկախ պետականության կերտման դարբնոցը, մեր ժողովրդի հաղթանակների ու հարատևության խորհրդանիշը և ազգային մեր անաղարտ ինքնության ջահակիրն ու պահապանը: Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների: