03/06/2024 14:46
Ցանկացած մարդ, ցանկացած հարթակում կարող է իր կարծիքն արտահայտել, այդ թվում շարժման միջոցառումներին մասնակցել. նախարարը հերքում է՝ արցախցիներին չեն ճնշում
ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է՝ ցանկացած մարդ, ցանկացած հարթակում, ցանկացած կերպ կարող է իր կարծիքն արտահայտել, այդ թվում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման միջոցառումներին մասնակցել. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե շարժման հավաքներին մասնակցող արցախցիների նկատմամբ ճնշումներ կան, որ իրենց սոցիալական աջակցության գումարներից կզրկեն։
Նախարարը պնդեց, որ նման բան չկա։
«Եթե նման գեթ մեկ դեպք գտնեք, եթե մեկ կոմունիկացիա է եղել՝ կառավարության, նախարարության կամ պետական որևիցե կառույցի կողմից, կասեմ՝ քննարկման թեմա է։ Չկա նման բան, մենք մեր ծրագրերը շարունակում ենք իրականացնել։ Բոլորը ծրագրերից իրազեկված են, ինչ պետք է անեն, ինչպես դիմեն»,-ասաց նա։