03/06/2024 13:39
Դատախազությունը պահանջում է, որպեսզի Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեն 3 ամիս ժամկետով (Տեսանյութ)
Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում մեկնարկել է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը։
Հանրային մեղադրողն ասաց, թե մեղադրյալներ Սամսոնյանի և Սաղաթելյանի կողմից խախտվել են դատարանի կողմից կիրառված սահմանափակումները։
«Մեղադրյալները չպետք է վարեին «Իմնեմնիմի» հաղորդումը, այդ հաղորդմանը չպետք է հյուր գնային, որոշակի խոսույթից պետք է հրաժարվեին։ Պարզվեց, որ Ձեր կիրառած սահմանափակումներից և որոշումից հետո, թե՛ Նարեկ Սամսոնյանը, թե՛ Վազգեն Սաղաթելյանը իրականացրել են այն գործառույթը, որը Ձեր կողմից սահմանափակվել է, մասնավորապես՝ վարել են հաղորդում»,-ասաց մեղադրող դատախազը՝ նշելով, թե Նարեկ Սամսոնյանի վարած հաղորդումն իր բնույթով որևէ կերպ չի տարբերվում «Իմնեմնիմի»-ից։
Նա միջնորդեց, որ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվի և ընտրվի նոր՝ ամենախիստ խափանման միջոցը՝ կալանավորումը՝ 3 ամիս ժամկետով։
Հանրային մեղադրողը նույն միջնորդությունը պնդեց նաև Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ։