03/06/2024 12:19
Շարժումը կհաջողի, եթե Սրբազանը նախկին նախագահներից պահանջի իրենց հետ ասոցացվող անձանց հետ լքել քաղաքական դաշտը. Մարուքյանի առաջարկը Սրբազանին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը հրապարակված տեսանյութում մանրամասներ է ներկայացրել իր և Բագրատ Սրբազանի հանդիպումից և ներկայացրել ԼՀԿ-ի առաջարկը։
«Մենք ասել ենք, որ Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի: Նա պետք է ոչ միայն դա արձանագրի, այլև ցույց տա: Միջազգային չափանիշ կա, ասում է, որ դատավորը պետք է ոչ միայն լինի անկախ, այլև երևա անկախ։ Նույն բանն ասել եմ Սրբազանին, այդ դեպքում շարժումն ավելի մեծ ժողովրդական աջակցություն կունենա»,-նշում է նա։
Մարուքյանը նշում է, թե իրեն ասում են՝ ինչպե՞ս կարող է Սրբազանն այդ երաշխիքը տալ: «Իմ տարբերակը հետևյալն է՝ Սրբազանը կարող էր հայտարարել, որ դիմում է նախկին 20 տարվա իշխանությունների ղեկավարներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, և ասում է՝ ես ձեզ խնդրում եմ, պահանջում եմ՝ դուք հայտարարեք, որ դուրս եք գալիս ընդհանրապես քաղաքական գործունեությունից, դուք դուրս եք դնում ձեզ քաղաքական գործընթացներից, նաև՝ ձեր ընտանիքի անդամները:
Սա է ճանապարհը, որ կարող է բերել փոփոխությունների»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։