03/06/2024 14:57
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Սրբալույս Մյուռոնով օծել է Եռաբլուրի Սրբոց Նահատակաց եկեղեցու Ավագ Սեղանի նոր սրբապատկերը․ Լուսանկարներ
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Սրբալույս Մյուռոնով օծեց Եռաբլուրի Սրբոց Նահատակաց եկեղեցու Ավագ Սեղանի նոր սրբապատկերը։
Սրբազան հորը, որպես առընթերական, սպասավորում էր առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Արժանապատիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը։
Շնորհավորելով սրբապատկերի օծման առթիվ` Նավասարդ Սրբազանն ուժ և կորով մաղթեց Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին և վստահություն հայտնեց, որ եկեղեցու Ավագ Սեղանի այս նորաօծ սրբապատկերի առաջ աղոթող հավատացյալները կգտնեն իրենց հոգևոր մխիթարությունը։