03/06/2024 11:47
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը վերանշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ
ՀՀ վարչապետի 2024 թվականի մայիսի 31-ի N 518-Ա որոշմամբ՝ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ռաֆայել Գևորգյանին նշանակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
Նշենք, որ Ռաֆայել Գևորգյանն օրերս էր ազատվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։